Նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-նշված է հրամանագրում:
Պետրոսյանը կառավարության նիստում ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ նույն օրը` հուլիսի 30-ին, նշանակվեց նախարարի պաշտոնում: