31 / Հուլիս / 2020 : 13-52

Կոռնիձորում վտանգավոր տարածքների մաքրման աշխատանքներ են սկսվել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հուլիսին սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները:

 

Կոռնիձորում աշխատանքները ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» կողմից:

 

Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտանաբերվել է ԲՄՊ–1 73 մմ տրամաչափի չպայթած արկ:

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ

Դիտվել է 20280անգամ
Վերջին լուրեր