Եվրախորհրդարանում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ
Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D) կոչ է արել Եվրոպական միությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ։
«Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի լրջությունը՝ կոչ ենք անում Եվրոպական միությանը թիրախավորված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար»,- ասված է խմբակցության հայտարարության մեջ:
Խմբակցությունից նաև նշել են, որ անթույլատրելի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտագործում է COVID-19 համաճարակը և Հայաստանի հետ հարաբերություններում ռազմական լարվածության աճը որպես պատրվակ՝երկրում քաղաքական ընդդիմության մնացորդների ոչնչացման համար:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։