05 / Օգոստոս / 2020 : 10-47

Բեյրութում զոհվել է 3 հայ, վիրավորվել՝ շուրջ 100-ը․ ԱԳՆ-ը դիտարկում է Լիբանանին թիրախային օգնություն ցուցաբերելու սցենարները

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ 3 մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,-նշված է գրառման մեջ։

 

Կարդացեք նաև

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվել

Դիտվել է 12343անգամ
Վերջին լուրեր