«Հիմա ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացվածա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 13-ի կառավարության նիստին խոսեց բյուջեի ձևավորման ու առկա խնդիրների, կոռուպցիայի առկայության մասին։ «Գործարար շրջանակներն իմ հանդիպումներից դուրս են գալիս ասում՝ բան չէր․․․ մի քիչ դժգոհ ենք։ Լավ է, որ դժգոհ եք, որովհետև պետք է մեր վարքագծի մասին մտածենք։
Ի՞նչ է նշանակում ՀԴՄ չխփել։ Էն ժամանակ ասում էին կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։
Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է։
Հիմա էլ ես եմ ասում, որ կոռուպցիոն երևույթն այդտեղ մնացել է, ես էլի եմ ասում, որ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է՝ շատ կոնկրետ։ Եվ այստեղ նեղանալու կարիք ընդհանրապես չկա»,-ասաց վարչապետը։
Կարդացեք առնչվող հրապարակումը՝ yelaket.am-ում
ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է. Նիկոլ Փաշինյան