Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Օգոստոս / 2020 : 19-59

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը  օգոստոսի 17-ից կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝

 
1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:

2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման տեքստում։ 

Դիտվել է 18000անգամ
Վերջին լուրեր