14 / Օգոստոս / 2020 : 13-26

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում․ եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 14-ի երեկոյան, 15-17-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 19447անգամ
Վերջին լուրեր