14 / Օգոստոս / 2020 : 16-23

Պարետի նոր որոշումը՝ դիմակների վերաբերյալ

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 14-ին, նոր որոշում է ստորագրել դիմակների վերաբերյալ․ որով որոշ սահմանափակումներ հանվել են։

Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

Այս և այլ փոփոխություններ կատարվել են պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ։

 Ըստ այդ սահմանվում է նաև, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում։

Մանրամասները՝ հղմամբ։

Դիտվել է 58098անգամ
Վերջին լուրեր