Պուտինի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցի մանրամասները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ և Բելառուսի նախագահների միջև հեռախոսազրույցը կայացել է Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ:
Նախագահները քննարկել են Բելառուսի Հանրապետությունում և դրա շուրջ առկա իրավիճակը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համոզմունք են հայտնել, որ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը շուտուվ կհանգուցալուծվի: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկու երկրների առաջնորդները համագործակցային հարաբերությունները ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել: Նրանք նշել են, որ չպետք է թույլ տալ, որ ապակառուցողական ուժերը վնաս հասցնեն միացյալ պետությանը:
Բացի դրանից երկու նախագահները դրական են գնահատել այն ծառայությունների աշխատանքը, որոնց շնորհիվ Ռուսաստան են վերադարձել այդ երկրի 32 քաղաքացիներ, որոնք ձերբակալվել էին Բելառուսում:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: