ՏԵՍԱՆՅՈԻԹ․ 46-ամյա կին գրպանահատը 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է հափշտակել
Նոր Նորքի ոստիկանները կին գրպանահատի են բերման ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակը
Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց:
Ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: