Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Օգոստոս / 2020 : 18-38

Երևանում 25-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվում է ամուսինը. նա ազգությամբ պարսիկ է

Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող ձորակում այսօր հայտնաբերվել է 25-ամյա խեղդամահ արված աղջկա դի։

«Փաստինֆո»-ն ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ 15։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել, դին էլ գտնվում է Հովսեփ Հովսեփյան փողոցի տարածքում. «Օպերատիվ քննչական խումբ է մեկնել։ Այս պահին դեպքի վայրում են»,-նշեցին ոստիկանությունից։

ՀՀ քննչական կոմիտեից ավելացնելով, որ գործի քննությամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանված աղջկա ինքնությունը պարզվել է, և չնայած դիակը մի քանի ժամ առաջ է հայտնաբերվել, բայց սպանությունն, ըստ ամենայնի ավելի վաղ է տեղի ունեցել։ Մեզ հաջողվեց պարզել, որ հիմնական կասկածյալն ամուսինն է, ում հետ ապրել են անհաշտ։ Նա ազգությամբ պարսիկ է, ով իրավապահ մարմինների՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն հատել էՀՀ սահմանը։

 

Կարդացեք առնչվող հրապարակումը

Սպանություն՝ Երևանում. հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա՝ խեղդամահ արված դի 

Դիտվել է 108607անգամ
Վերջին լուրեր