Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2020 : 13-13

Եթե լինի լայնածավալ պատերազմ, Հայաստանի Հանրապետոթյունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Սերժ Սարգսյան

 

Ես շատ լավ հիշում եմ նախկինում արած իմ բոլոր հայտարարությունները, բայց ես չեմ ասել, թե պատերազմ սկսվելու հենց առաջին օրը ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Փառք Աստծո, Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու՝ հաստատակամ ենք իրագործել խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին, այն է՝ ՀՀ Զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այնպես որ, հիմա էլ համոզված եմ, որ եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի Հանրապետոթյունը պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ դա ոչ թե կլինի առիթ, այլ իրադրությունց բխող արդարացված որոշում։

Դիտվել է 14648անգամ
Վերջին լուրեր