19 / Օգոստոս / 2020 : 13-21

«80-ական թվականների զենքերի մասին իմ հայտարարությունն, իրոք, մեծ շահարկումների տեղիք տվեց»․ Սերժ Սարգսյան

80-ական թվականների զենքերի մասին իմ հայտարարությունն, իրոք, մեծ շահարկումների տեղիք տվեց՝ առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իմ աածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, նշանակում էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանագամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի՝ մինչև ատամները զինված լինելու վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել մեր հայրենիքը: Բացի այդ, եթե կգտնեք աշխարհում որևէ բանակ՝ թեկուզ ամենաժամանակակից, որ չունի 80-ականների զենք, ես կհայտարարեմ, որ այդ գործից ոչինչ չեմ հասկանում: Նույնիսկ այսօր ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերի:

Ուղղակի փաստենք, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերն 80-ականների են: Կարծում եմ, որ շահարկումները քաղաքական նպատակներով էին և, միգուցե, թեմային չտիրապետելն էր պատճառը», - նշեց ՀՀ երրորդ նախագահը:

Հարցին՝ ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի ունեցած «Իսկանդերը» չկրակեց, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ 2016-ի իրադարձությունները լայնածավալ պատերազմ չէին, այլ լայնածավալ ռազմական գործողություններ: Եթե այդ ժամանակ «Իսկանդեր» օգտագործվեր, «դա կլիներ կրոկոց թնդանոթներից՝ ճնճղուկների վրա»:

««Իսկանդերը» շատ հզոր զենք է, և դրա առաջին առաքելությունը կայանում է հակառակորդին զսպելու մեջ», - ասաց ՀՀ երրորդ նախագահը: 

Դիտվել է 13084անգամ
Վերջին լուրեր