Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2020 : 14-11

2016 թվականին Մոսկվայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ո՛չ գաղտնի, ո՛չ բաց. Սերժ Սարգսյան

2016 թվականին Մոսկվայում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ո՛չ գաղտնի, ո՛չ բաց, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Չի՛ ստորագրվել։ Ուղղակի կոչ եմ անում այդ փաստի վերաբերյալ չդատել իմ ասածներով, այլ դատել փաստերով։

Կարող եք վերցնել ԵԱՀԿ-ում տարածված Մինսկի խմբի համանախագահների 2016 թվականի ապրիլի 12-ի հայտարարությունը, որտեղ շատ հստակ գրված է, որ ուժի մեջ է 1994 թվականի անժամկետ համաձայնագիրը։

Եթե ուժի մեջ է, ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Հո համանախագահները չե՞ն խաբում, մենք իրավունք չունենք նրանց կասկածելու սուտ ասելու մեջ», - ասաց Սերժ Սարգսյանը։

Դիտվել է 8990անգամ
Վերջին լուրեր