Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2020 : 14-50

Յուրի Խաչատուրովը վիրավորված է այն հերյուրանքներից, թե ռազմական գործողությունները սկսելու պահին բիլիարդ է խաղացել

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի հրավերն՝ ուղղված ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, այդպես էլ նրա կողմից չընդունվեց, եւ նա չպատասխանեց հանձնաժողովի հարցերին:

Ինչու՞ Խաչատուրովը հրաժարվեց պատասխանել ապրիլյան պատերազմին առնչվող հարցադրումներին: Անդրադառնալով այս հարցին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ մի քանի անգամ խոսել է գեներալ Խաչատուրովի հետ:

«Ես ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը: Խաչատուրովը շատ երկար ժամանակ իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությանը: Խաչատուրովը ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ եւ կարեւոր մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում: Խաչատուրովը ուղն ու ծուծով զինվորական է, գեներալ է, եւ նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները…

Մարդն իր ամբողջ կայնքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, որ ռազմական գործողությունները սկսելու պահին Խաչատուրովը բիլիարդ էր խաղում: Դուք ձեզ վրա վերցրեք, ձեր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեք մի գործի, ու պատահական մարդիկ սկսեն հեքիաթներ պատմել ձեր մասին, վատ առումով հեքիաթներ: Ես նույնիսկ հանձնաժողովի ժամանակ ասացի, որ մեկ անգամ եւս կհորդորեմ Խաչատուրովին՝ մասնակցելու նիստին: Այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը:

Գիտեք, ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինչպես կարող է Խաչատուրովը իմ ասածը չանել: Բայց ուզում եմ հասկանաք՝ ես այլեւս գերագույն գլխավոր հրամանատար չեմ, եւ Խաչատուրովն էլ զինված ուժերի շտաբի պետը չէ: Ես պաշտոնաթող նախագահ եմ, Խաչատուրովը պաշտոնաթող գեներալ է եւ կարող է ունենալ իր կարծիքը»,- ասաց Սարգսյանը:

Դիտվել է 32541անգամ
Վերջին լուրեր