Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2020 : 15-08

«Մենք չենք իմացել նախօրոք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն. մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելու ոչինչ չկա»․ Սերժ Սարգսյան

«Մենք չենք իմացել նախօրոք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն. մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելու ոչինչ չկա» այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Անդրադառնալով այն լուրերին, որ իրենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ են իմացել՝ Սարգսյանը ասաց.

«Այս մտքերը ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի, այդ թվում նաև հետախուզության կողմից տրամադրված տեղեկություններին կամ եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ։

Ոչ, մենք չենք իմացել նախօրոք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն։ Թե ինչու չենք իմացել, պետք է ասեմ, որ ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։

Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այդտեղ տարակուսելու ոչինչ չկա, մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի մեկին՝ օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն, այսպիսի բնույթի է եղել տեղեկություն և ենթադրվող հատվածներում համապատասխան աշխատանք կատարվել է»։

Դիտվել է 21528անգամ
Վերջին լուրեր