Ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, նա խոստովանել է, որ դա վրիպում էր. Սերժ Սարգսյան
Ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, նա խոստովանել է, որ դա վրիպում էր։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։
«Վրիպում էր, որովհետև երբ որ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ միգուցե այսպիսի խնդիր է եղել ու հետո ստուգմամբ պարզել է, որ այդպիսի խնդիր չի եղել։ Ուղղակի զուտ կարծում եմ, որ թյուրիմացություն էր»,- ասաց Սարգսյանը։