Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2020 : 16-01

Ինչո՞ւ կրակելու հրաման չի տրվել ապրիլի 2-ի գիշերը 

Այսօր հրավիրված ասուլիսում երրորդ նախագահ ՍերԺ Սարգսյանն անդրադարձավ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Արցախի սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն, ըստ տեսանյութի, անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք:

«Կրակել, թե չկրակել, որոշում է կորնկրետ ստորաբաժանման պատասխանատուն, եւ ոչ թե գլխավոր շտաբը, էլ չեմ խոսում՝ գերագույն գլխավոր հրամանատարի մասին։ Բայց չեմ կասկածում, որ այդ հրամանը շատ ճիշտ հրաման էր։ Ի՞նչ է նշանակում՝ չկրակել, նշանակում է՝ հենց էնպես չկրակել, թող հակառակորդը մոտենա, հասնի քո խոցման ամենահարմար տեղին, որպեսզի դու կարողանաս կրակելով ոչնչացնել։

Իսկ ի՞նչ տարօրինակ բան կա, երբ հարամանատարն ասում է՝ չկրակել, դա հրամանատարի բուն գործառույթն է։ Իմացեք՝ պատերազմի ժամանակ ու բանակում ամեն ինչի հիմքը կարգապահությունն է։ Համոզված է, որ հենց էդ դիրքերի շրջանում է, որ հակառակորդը կրել է շատ մեծ կորուստներ, հրամանատարի համբերատարության շնորհիվ, որեւէ տարօրինակ բան չկա»,- ասոա Սերշ սարգսյանը։

Դիտվել է 63001անգամ
Վերջին լուրեր