22 / Օգոստոս / 2020 : 08-53

Ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
 

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Օգոստոսի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 46299անգամ
Վերջին լուրեր