22 / Օգոստոս / 2020 : 16-16

Գոհար Ավետիսյանը թողարկում է հագուստի սեփական ապրանքանիշը՝ «GOGO» անվանումով

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ եւ բլոգեր Գոհար Ավետիսյանը իր Instagram-ի հետեւորդների հետ անցկացրած հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է հագուստի սեփական ապրանքանիշ թողարկել:

 

Հագուստի սեփական բրենդը, հավանաբար կունենա «GOGO» անվանումը։ Այն հարցին, թե կլինեն արդյոք մեծ չափսի հագուստներ, Գոհարն ասել է, որ կլինեն, սակայն որոշ մոդելներից։ Նա նաեւ ասել է, որ դա իր երազանքն է եղել։

 

Գոհար Ավետիսյանը  խոստացել է շատ շուտով ամեն ինչի մասին պատմել, սակայն մինչ այդ նա մի քանի անգամ արդեն ներկայացել է «GOGO» գրվածքով սպորտային կոստյումով՝ տաբատով եւ տոպով։

Դիտվել է 26652անգամ
Վերջին լուրեր