25 / Օգոստոս / 2020 : 18-12

26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ ոստիկանությունը հետախուզում է նրա 32-ամյա ընկերոջը (տեսանյութ)

Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գարեգին Հովսեփյան փողոցում երիտասարդ աղջկա դի կա։

Տեղեկությունը ստալուն պես բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր ու հայտնաբերեցին դիակը։ 26-ամյա աղջկա մարմնին բռնության հետքեր կային։ Նրան սպանել էին։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները տվյալներ ձեռք բերեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։

Հետագա միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները։ Հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով իրավապահները պարզեցին նաև դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ աղջկան խեղդամահ էր արել նրա ընկերը՝ օտարերկրացի, 32-ամյա մի տղամարդ։ Որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոցը՝ կալանք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մեղադրյալին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Դիտվել է 47673անգամ
Վերջին լուրեր