Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2020 : 09-54

Կոմիտասի նամակը Արշակ Չոպանյանին 

Կոմիտասի նամակը Արշակ Չոպանյանին Գրող, դրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Կոմիտասի նամակներից՝ Արշակ Չոպանյանին գրած նամակը:

Կոմիտաս, տոնական – )

3.10 « Սիրելի Արշակ […] Արդէն հայ ազգը քեզ շա՛տ բան է պարտական. դո՜ւն էիր առաջինը, որ լաւ ըմբռնեցիր, թէ մեր ապագան հարթելու համար պետք էր, նախ մեզ օտարներին ծանօթացնել. ցոյց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսոյ որդեգիր ու կարապետ ենք խաւար վայրերում, շինարար ենք… եթէ մեր մէջ տեւականութիւնն ու միութիւնը պակաս է եղած, պակասն այն է, որ ազատ շունչ չենք քաշել, նոյնիսկ մեր իբր-անկախութեան օրերումն իսկ` հալածուելով տգիտութենէն ու խաւարէն, աւերակէն ու աւարէն, սրէն ու հրէն…

Բայց աննկուն բան ունենք մեր մէջ, մի անմար յոյս` դէպի ապագայ լուսոյ կանթեղը, որ հայ ժողովուրդը, իր թագաւորութիւնն ու իշխանութիւնը կորցնելէն յետոյ, տարել ու կախել է բազմաբեղուն ու երկնադէտ Արագածի գագաթը` երկնքի անտես առաստաղէն, անթել կապով, որ մարդիկ` խաւար ու աւարառու ձեռք տալ չը կարողանան եւ գոնէ նորա լուսոյ նշոյլը ցայտէ մեր վերայ եւ մեր ապագայ կեանքը երազենք:

Դուն էիր, առաջինը, որ մեր նախնեաց ստեղծագործ հոգին թղթերով ու գրքերով նկարեցիր ու ցուցադրեցիր օտար աշխարհի մէջ քաղաքակրթութեան հարազատ զաւակներին, որ մե՜նք եւս իրենց շաւիղ ենք բռնել, մե՜նք եւս իրենց ճամբան ենք քայլել, մե՜նք եւս մեր ձեռքին լոյս բռնել, եւ, թէպէտ ջանացել են դեւերը փչել ու մարել մեր կեանքը, բայց փչողներն են խորտակուել եւ մենք դեռ մոխիրների տակ առկայծել ենք` ապաւինելով գիտութեան ու կրթութեան, որ թէեւ մերն է եղելէ իբր արեւելքի զաւակներ, բայց մեր ձեռքէն դուրս է եկել ու Եւրոպան լուսաւորել. արդ, քանի որ մեզ համար անծանօթ չէ մեր մտքի նախատիպը եւ կարողութիւնը, որ այժմ Եւրոպայէն է, որ մեզ լուսաւորում է, ինչո՞ւ չունենանք մեր իսկ լուսոյ ջահը` մեր ձեռքին»…

Արշակ Չօպանեանին, 1912, Կ. Պոլիս։

Հաջորդիվ՝ ռումբ. «Ես չե´մ կարող մտքէս անցնել, որ Ռուս կառավարութիւնը իր շահերը զոհէ մեզ, զի նա չի կարող թույլ տալ, որ այս բաժինը (արևմտահայությունը – Վ.Մ.) աւելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն մի՜շտ ձգտելու է պահել մեզ (եթէ իրան չը միանանք) իրեն կարոտ վիճակի մեջ, որպէսզի ապագայ գրաւման ձեռնտու տարր հանդիսանանք. արդէն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս»։

Կոմիտաս Վարդապետ, Նամականի։

Սարգիս Խաչենց -Փրինթինֆո, Երեւան, 2009, աշխատասիրութեամբ Գուրգէն Գասպարեանի։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Դիտվել է 20339անգամ
Վերջին լուրեր