Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2020 : 15-01

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ

 Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,

Սարերըդ կորած երկնի մովի մեջ.

Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,

Մենակ բալեքըդ, արուն ծովի մեջ:

 

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,

Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,

Երնեկ ունենամհազար ու մի կյանք,

Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

 

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,

Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.

Մենակ մի կյանքըթո՛ղ ինձի պահեմ,-

Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

 

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ

Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,

Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ

Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք...

 

Ավետիք Իսահակյան

1900թ. Ժնև

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Դիտվել է 23145անգամ
Վերջին լուրեր