Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2020 : 15-43

1916 թվականի լուսանկար է, որի վրա ոչ մի սրտակեղեք բան չի պատկերված, բայց որ ամենից շատ է ցնցում ինձ... Թումանյանն է

․․․1916 թվականի լուսանկար է, որի վրա ոչ մի սրտակեղեք բան չի պատկերված, բայց որ ամենից շատ է ցնցում ինձ...Թումանյանն է, շրջապատված եղեռնի որբերով...

Ընդամենը 47 տարեկան է Թումանյանը, բայց լուսանկարից մեզ է նայում առնվազն 70-ամյա ծերունի...

Տառապալի աչքեր, կնճիռներով ակոսված թախծալի ճակատ, սեղմված շրթունքներ, որոնք ուր-որ է, ասես, պիտի բացվեն, խուլ ու վսեմ ձայնով հոգեհանգիստ երգելու իր ժողովրդի սպանված կեսի վրա. «Հանգե՛ք, իմ որբեր»...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Դիտվել է 16114անգամ
Վերջին լուրեր