Ձեր քեռի Արամը ամենուրեք կըսե, թե այն ամենը, ինչ դուք կգրեք, ինքը կպատմե ձեզի
․․․Փարիզում մեզ շրջապատողներից մեկը հարցրեց․
- Պարոն Սարոյան, ձեր քեռի Արամը ամենուրեք կըսե, թե այն ամենը, ինչ դուք կգրեք, ինքը կպատմե ձեզի, և դուք նույնությամբ կգրեք, ճի՞շտ է այդ․․․
- Եթե այդ ըսելը իրեն հաճույք կպատճառե, ինչու՞ չէ, ճիշտ է , թող ըսե։ Ես կսիրեմ քեռի Արամը։ Եթե հաճույք կպատճառե, թող ըսե նաև, թե Վիլյամը խենթ է, տգետ է, անուս է, մանավանդ որ, իրոք, անուս եմ, գրեթե դպրոց գացած չեմ։ Թող ըսե, ես կսիրեմ քեռի Արամը։ Քեռի Արամը։
1966-ին Երևան էր եկել։
Այցելեց «Հայրենիքի ձայնի» խմբագրություն և քիչ հետո մտերմացավ բոլորիս հետ, խմբագրությունը լցնելով իր զվարճալի պատմություններով․․․
(շարունակելի)
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ «ԲԱՐԻ ՀՍԿԱՆ» գրքից
Նյութի աղբյուրը` Yelaket.am