28 / Օգոստոս / 2020 : 09-57

Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել

Տիգրան Ավինյանը ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 25-ի n 277-ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի հուլիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 391,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 25-ի Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի չորս մարզերում սննդային աջակցություն և Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում» ծրագրի մասին» N 277 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն»,-ասված է որոշման մեջ:

Դիտվել է 36671անգամ
Վերջին լուրեր