Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց իր խորհրդականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից։ Այս մասին yelaket. am-ը տեղեկանում է e-gov.am կայքից։
Նիկոլ Փաշինյանը Արտակ Գասպարյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: