Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Օգոստոս / 2020 : 18-16

Դիմակ կրելը պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․ պարետի նոր որոշումը

yelaket.am-ը հայտնում է, որ պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի, որոնք պետք է դիմակ կրեն։

Ինչպես գիտեք, նշվում էր, որ աշխատանքային հանդիպումները, քննարկումները և ժողովները պետք է կազմակերպվեն հնարավորինս հեռավար կամ բացօթյա տարածքներում: Միայն նման հնարավորությունների բացակայության կամ անցանց ձևաչափով դրանք անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետք է ապահովի առավելագույնը 20 հոգու մասնակցություն:

Այս կարգից ևս բացառություն է նախատեսվել։  Դրույթը կիրառելի չի լինի վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների, հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ։

Սույն որոշումը արդեն ուժի մեջ է մտել։

Դիտվել է 142002անգամ
Վերջին լուրեր