28 / Օգոստոս / 2020 : 20-03

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին շքանշանով

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, «Մարտական խաչ» առաջին շքանշանով պարգևատրվեց ՀՀ ԶՈՒ Երրորդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, ում անմիջական ղեկավարությամբ էլ մեր ստորաբաժանումները կարողացան փայլուն կերպով կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները հուլիսյան մարտերի ժամանակ։

Նշենք, որ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան մարտերի ժամանակ աչքի ընկած 16 զինծառայողներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Դիտվել է 43352անգամ
Վերջին լուրեր