31 / Օգոստոս / 2020 : 13-53

 Վերին Կարմիրաղբյուրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել․ մանրամասներ (տեսանյութ)

39-ամյա տղամարդու սպանություն Վերին Կարմիրաղբյուրում․ Տավուշի ոստիկանների բացահայտումը
Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։

Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերեց 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։

Լրավապահների անհետաձգելի օպերատիվ միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Նշանակվել են փորձաքննություններ։


Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Մանրամասները տեսանյութում։

`

Դիտվել է 31400անգամ
Վերջին լուրեր