01 / Սեպտեմբեր / 2020 : 13-34

Պայթյուն՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա 2 զոհ եւ 4 տուժած

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կա երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Դիտվել է 33935անգամ
Վերջին լուրեր