Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Սեպտեմբեր / 2020 : 11-41

 Տիգրան Ավինյանի նոր որոշումը․ Աշխատանքային խումբ է ստեղծվում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝

 

1. Ստեղծել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

Դիտվել է 19532անգամ
Վերջին լուրեր