Էդգար Մալաքյանը կկալանավորվի
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ քիչ անց կհրապարակվի նաեւ Էդգար Մալաքյանի եղբոր՝ Գոռ Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք, որ եղբայրները երեկ երեկոյան ազատ են արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից։ Լրացել էր ձերբակալվելու 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։
Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։