04 / Սեպտեմբեր / 2020 : 13-35

Կարանտին արտակարգ դրության փոխարեն. Օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր 80 կողմ 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով հնարավորություն կտրվի այլևս չերկարաձգել Հայաստանում առկա արտակարգ դրությունը և փոխարենը հայտարարել կարանտին:

Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից՝ վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, արտակարգ իրավիճակների դեպքում:

Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում: Կարանտին կարող է սահմանվել միայն մինչև վեց ամիս ժամկետով, սակայն կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս:

 Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ:

 

yelaket.am

 

Դիտվել է 91103անգամ
Վերջին լուրեր