05 / Սեպտեմբեր / 2020 : 19-42

Հայաստանի ատոմակայանի ռմբակոծումը կդառնա Չեռնոբիլ տարածաշրջանի համար. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության և ինդուստրացման գլոբալ գագաթնաժողովին (GMIS2020): Այս մասին yelaket.am-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից։

«Մինչ Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևան Ադրբեջանը, որը ևս պայքարում է վարակի դեմ, Հայաստանի հետ սահմանին սկսեց ռազմական գործողություններ։

Որտե՞ղ է առողջ բանականությունը։ Մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, հանդես եկավ կոշտ հռետորաբանությամբ, որը, որպես հայ, ինձ անհանգստացնում է և տանում 105 տարի հետ, երբ Օսմանյան կայսրությունում իրագործվեց Հայոց ցեղասպանությունը։

Ինձ նաև անհանգստացնում է այն, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնում են հարձակում գործել Հայաստանի ատոմակայանի վրա։ Վերջինիս ռմբակոծումը վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլև մեր բոլոր հարևաններին՝ մինչև Ծոցի երկրներ և կդառնա Չեռնոբիլ տարածաշրջանի համար։

Հույս ունեմ, որ հին աշխարհից նորին անցնելու փոխակերպման այս դժվարին ընթացքում մենք չենք կորցնի մեր ողջախոհությունը, կվարվենք մարդկայնորեն՝ կենտրոնանալով ապագայի վրա և կարժևորենք նախկինում մեր ստեղծածը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Դիտվել է 17047անգամ
Վերջին լուրեր