Ո՞վ է Արմինե Հարությունյանը և ինչպե՞ս նա Իտալիայում դարձավ բոդի շեյփինգի զոհ. Forbes

Հեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է Մոդել Արմինե Հարությունյանին ու նշել, որ նրա «ոչ ավանդական» արտաքինը անցյալ շաբաթավերջին Իտալիայում համաժողովրդական բանավեճի առիթ դարձավ գեղեցկության չափանիշների, մոդելավորման և մարմնի կառուցվածքի վերաբերյալ: Մոդելը արդեն մի քանի անգամ հայտնվել է Gucci- ի պոդիումներում և Gucci-ի կողմից կազմված 100 ամենասեքսուալ մոդելների շարքում՝ համընդհանուր ուշադրության կենտրոնում:

Հարությունյանը 23-ամյա հայ մոդել է և արդեն հայտնի դեմք Միկելեի ղեկավարած Gucci ցուցահանդեսներում: Այնուամենայնիվ, հանգստյան օրերին իտալական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննադատության պայթյուն եղավ նրա «անսովոր» արտաքինի վերաբերյալ: Նա դարձել է բացասական և ատելի մեկնաբանությունների թիրախ, որոնք վիրավորում են իր արտաքին տեսքը` կասկածի տակ դնելով նրա ՝ որպես մոդելի առավելությունները:

Հարությունյանի դիմագծերը անկյունային են ՝ երկար քիթ, խիտ հոնքեր։ Այն, որ նա չի համապատասխանում մոդելային գեղեցկության «նորմալ» կանոնին, դա միտումնավոր ընտրություն էՄիկելեի կողմից, որն արդեն միք տարի իր շոուներում նախընտրում է գեղեցկության չգնահատված ձևերը:

Այնուամենայնիվ, Հարությունյանի հասցեին սոցցանցերում տարածված կատակների, վիրավորանքների և ատելության ալիքից պարզ է դառնում, որ մեկնաբանությունները չեն բխում բացառապես նորաձեւության արդյունաբերության փոփոխվող գեղեցկության նախասիրությունների թյուրիմացությունից: Հարությունյանը պարզապես Իտալիայում դարձել է բոդի շեյփինգի զոհ։