07 / Սեպտեմբեր / 2020 : 10-46

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի  7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 20 + 22, վաղը ցերեկը՝ + 35 + 37 աստիճան:

Դիտվել է 23971անգամ
Վերջին լուրեր