09 / Սեպտեմբեր / 2020 : 12-39

  Զարուհի Բաթոյանին կփոխարինի Ռուբեն Սարգսյանը. Վարչապետի որոշում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-18-ը ներառյալ:

2. Զարուհի Բաթոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը»,-ասված է որոշման մեջ:

Դիտվել է 39050անգամ
Վերջին լուրեր