Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Սեպտեմբեր / 2020 : 14-55

«Սեքսը աստվածային հաճույք է»․ Հռոմի Պապ

Սիրելիի կամ լավ կերակուրի հետ շփվելու հաճույքը գալիս է անմիջապես Աստծուց, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է AFP- ն։


«Սեքսը ո՛չ կաթոլիկ, ո՛չ քրիստոնեական, ոչ էլ ինչ-որ այլ բան է։ Այն պարզապես աստվածային հաճույք է», - ասել է Ֆրանցիսկոսը:

Հայրապետի խոսքով՝ եկեղեցին միշտ դատապարտել է «անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը», բայց միշտ ընդունել է պարզը, մարդկայինն ու բարոյականը:


«Չափազանցված բարոյականությունը», որը ժխտում է զգացմունքները, «քրիստոնեական ուղերձի թյուրիմացություն է», - շեշտել է Հռոմի պապը:

Նրա կարծիքով՝ ուտելու հաճույքը ծառայում է մարդուն առողջ լինելու համար, իսկ սեռական հաճույքն ավելի գեղեցիկ է դարձնում սերը և գործում է որպես տեսակը շարունակելու երաշխիք:

Դիտվել է 93574անգամ
Վերջին լուրեր