Մինչև հունվարի 11-ը հարսանյաց միջոցառումներին, հոգեհանգստի և հուղարկավորության արարաղություններին կարող է մասնակցել առավելագույնը 60 մարդ
ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում ստորագրել: Որոշման երրորդ գլուխը վերաբերում է հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներին.
13.Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝
1)տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության
արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
2)անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
3)փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:
14.Սույն գլխով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
կարդացեք նաև
Այսօր ժամը 17-ից մինչեւ 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը