Որ դեպքում է անձին տրվելու ինքնամեկուսանալու հրահանգ․ Հայաստանում մինչև հունվարի 11-ը հայտարարված է կարանտին
ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում է ստորագրել: Որոշման երկրորդ գլուխը վերաբերում է ինքնամեկուսացմանը:
10.Անձին 14 օրացույցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է հետևյալ դեպքերում՝
1)սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում.
2)անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման.
3)կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատում ունեցող անձի հետ շփում ունենալու դեպքում՝ սկսած շփման վերջին օրվանից:
11.Այն դեպքում, երբ ինքնամեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, ինքնամեկուսացումը երկարաձգվում է մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը:
12.Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:
կարդացեք նաև
Այսօր ժամը 17-ից մինչեւ 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը