11 / Սեպտեմբեր / 2020 : 19-06

Մի շարք կենդանատեսակների պոպուլյացիաները 50 տարվա ընթացքում կրճատվել են գրեթե 70 տոկոսով. Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ

Կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների պոպուլյացիաները վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել են 68 տոկոսով, ինչի մասին ասվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցում:

«2020 թվականին կենդանի մոլորակի գլոբալ ցուցիչը շարունակում է նվազել։ 1970-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների պոպուլյացիաների թվաքանակը կրճատվել է միջինը 68 տոկոսով»,- ասված է զեկույցում:

Կենդանի մոլորակի ցուցիչը հիմնված է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների ավելի քան 4 հազար տեսակների թվաքանակի հետազոտության վրա:

Զեկույցի համաձայն՝ ամենամեծ կորուստները գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի արևադարձային շրջաններում ՝ ավելի քան 94 տոկոս։

Դիտվել է 7369անգամ
Վերջին լուրեր