Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Սեպտեմբեր / 2020 : 22-18

Կարանտինային ռեժիմ սահմանելու ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ

Սեպտեմբերի 11-ին դադարեցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվելու է կարանտին և կիրառվելու են ստորև ներկայացվող սահմանափակումները։ 

Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ.
✅Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց,

✅դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,

✅հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր),

✅միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը),

✅այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը:

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս անձինք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ենթարկվում են անհապաղ բժշկական զննության վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով։ Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ, կամ  անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (ՊՇՌ): ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2020թ․ օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման համաձայն թույլատրվում է օտարեկրացիների համար մուտքը Հայաստան օդային ճանապարհով։ 

 

կարդացեք նաև

Այսօր ժամը 17-ից մինչեւ 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը

Դիտվել է 29645անգամ
Վերջին լուրեր