Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է ուղարկել Տիգրան Ավինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելոի մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ»,-ասված է որոշման մեջ: