08 / Ապրիլ / 2020 : 13-33

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

 

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք

Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։

Դիտվել է 5398անգամ
Վերջին լուրեր