Քաղաքացիներին և իրավաբանական անձանց բազմաթիվ անհարմարություններ ենք պատճառում. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարկադիր կատարման ոլորտում քաղաքացիներին և իրավաբանական անձանց բազմաթիվ անհարմարություններ ենք պատճառում, որի համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։
Ներկայում ակտիվ աշխատում ենք Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ ոչ համաչափ կիրառվող արգելանքները բացառելու ուղղությամբ, իսկ մինչ այդ պատրաստել ենք ոչ ֆորմալ խնդիրների ներկայացման հարթակ։
Տեսանյութում նկարագրված դեպքերի հանդիպելիս՝ կարող եք կապ հաստատել #Քո_արգելանքը խմբի հետ»:
Դիտեք տեսանյութը։