14 / Սեպտեմբեր / 2020 : 15-29

Քաղաքացիներին և իրավաբանական անձանց բազմաթիվ անհարմարություններ ենք պատճառում. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարկադիր կատարման ոլորտում քաղաքացիներին և իրավաբանական անձանց բազմաթիվ անհարմարություններ ենք պատճառում, որի համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։

Ներկայում ակտիվ աշխատում ենք Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ ոչ համաչափ կիրառվող արգելանքները բացառելու ուղղությամբ, իսկ մինչ այդ պատրաստել ենք ոչ ֆորմալ խնդիրների ներկայացման հարթակ։

Տեսանյութում նկարագրված դեպքերի հանդիպելիս՝ կարող եք կապ հաստատել #Քո_արգելանքը  խմբի հետ»:

Դիտեք տեսանյութը։

Դիտվել է 6747անգամ
Վերջին լուրեր