15 / Սեպտեմբեր / 2020 : 15-44

Ալեն Սիմոնյանը բացառում է, որ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ նախագահ

Ես նման հնարավորությունը գրեթե բացառում եմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է արդյո՞ք այն, որ ՍԴ նոր կազմի կողմից ՍԴ նախագահ ընտրվի Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն ՍԴ դատավորներ ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին ու Էդգար Շաթիրյանին:

«Ես դա տրամաբանական չեմ համարում: Բացառում եմ, որովհետեւ ճգնաժամը ստեղծվել էր նաեւ այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հայտնվել էր ՍԴ դատավորի պաշտոնում»,-ասել է նա:

Դիտվել է 8857անգամ
Վերջին լուրեր