16 / Սեպտեմբեր / 2020 : 13-14

Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը լուսանկարվեցին ԿԳՄՍ նախարարի հեռացումը պահանջող պաստառի ֆոնին (լուսանկար)

Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հենց նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լուսանկարվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների բերած պաստառի ֆոնին:

Նշենք, որ պաստառի վրա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարն է, եւ գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»:

Նրանք խնդրեցին «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին իրենց լուսանկարել: Այդ «պատասխանատու» գործն իր վրա վերցրեց ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Դիտվել է 10722անգամ
Վերջին լուրեր