17 / Սեպտեմբեր / 2020 : 19-01

Ինչու է մանդատը վայր դրել «Իմ քայլ»-ի պատգամավորը Արմեն Փամբուխչյանը․ մանրամասներ

Մանդատը վայր դրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս:

Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում:

Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ:

Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել:

Շնորհակալություն»:

 

Կարդացեք նաև

Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը. Արարատ Միրզոյանը հայտարարություն տարածեց 

Դիտվել է 7260անգամ
Վերջին լուրեր